ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 16.30 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարան-Միրաք ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: