Այլ Լուրեր

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
Տիգրան Մանսուրյան. «Ինձ ոգևորում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը և իմ ստեղծագործությունները կատարելու երաժիշտների պատրաստակամությունը»
26/04/2023 12:11
Կիսվել

Տիգրան Մանսուրյան. «Ինձ ոգևորում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը և իմ ստեղծագործությունները կատարելու երաժիշտների պատրաստակամությունը»

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փակման համերգի ընթացքում հնչեցին Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ գրված թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Լևոն Մուրադյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով։ Խոսելով փառատոնի խորհրդի մասին՝ մաեստրո Սմբատյանն ասում է. «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեր նվագախմբի համար նախևառաջ հայ դասական երաժշտության միջոցով ինքներս մեզ և աշխարհին ավելի ճանաչելի դառնալու հնարավորություն է։ Փառատոնի առաքելությունների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ինչպես հայ կոմպոզիտորների ժառանգության ներկայացումը, այնպես էլ պահպանումը գալիք սերունդների համար»։

Տիգրան Մանսուրյանը Թավջութակի թիվ 1 կոնցերտը, որը նվիրել է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին, գրել է 1976 թվականին և այդ տարիներին հնչել է թավջութակահար Կարինե Գեորգիյանի կատարմամբ. դա մինչ օրս կոնցերտի միակ կատարումն էր։ Կոմպոզիտորը հիշում է, որ նույն օրը Թբիլիսիից ժամանած ձայնագրման ընկերությունը համերգից անմիջապես հետո ձայնագրեց կանցերտը, հետագայում թողարկեց ձայնապնակ։ «Ինձ ոգևորում ու ներշնչում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը և իմ ստեղծագործությունները կատարելու երաժիշտների պատրաստակամությունը։ Ուրախ եմ, որ առիթ ունեցա լսելու իմ կոնցերտը Լևոն Մուրադյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ։ Իմ շատ սիրելի գործերից մեկին հանդիպում եմ երկար լռությունից հետո»,- ասում է մաեստրո Մանսուրյանը։ Իսկ կոնցերտի՝ Շոստակովիչի հիշատակին նվիրելը հեղինակի հոգու պահանջն է եղել. «Ես շատ բարձր եմ գնահատել Շոստակովիչի երաժշտությունը։ Նրա տան հյուրն եմ եղել, և երբ մահացավ, ինձ համար ներքին պահանջ էր այս գործը գրելը»։

Թավջութակահար Լևոն Մուրադյանը նշում է, որ փառատոնը լավ առիթ էր մոտ 5 տարի ընդմիջումից հետո Հայաստանում ներկայանալու համար։ Թե՜ Տիգրան Մանսուրյանի կոնցերտը, թե՜ Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունը Լևոն Մուրադյանը կատարում էր առաջին անգամ։ «Սուրեն Զաքարյանի հետ սովորել ենք Մոսկվայում, հրաշալի երաժիշտ էր։ Ցավոք, շատ շուտ լքեց մեզ։ Հիշում եմ՝ հանդիպեցինք, և ասաց՝ Լևոն, թավջութակի համար ստեղծագործություն եմ գրել, շատ կուզեի, որպեսզի նվագեիր։ Ինձ համար սա հուզիչ ու կարևոր առիթ է՝ կատարել Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ նվիրված նրա հիշատակին։  

Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը նույնպես մեծ սիրով եմ կատարում, հրաշալի մի գործ է, որտեղ զգացվում է նաև Շոստակովիչի շունչը»։ 

Խոսելով ժամանակակից երաժշտության մասին՝ Լևոն Մուրադյանը նշում է, որ աշխարհում շատ են հնչում ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Կան նվագախմբեր, որոնք մասնագիտացած են ժամանակակից երաժշտության կատարման գործում, ժամանակակից երաժշտության սիրահարների խումբ էլ գոյություն ունի, նույնիսկ կա ունկնդիր, որը հաճախում է միայն ժամանակակից երաժշտության համերգների։ Երաժշտասերները հաճախ նոր հնչողություն են ցանկանում բացահայտել։ 

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի նպատակն է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանումը, ճանաչման ընդլայնումը։ Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը:

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25