Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
28/03/2012 17:11
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը, որը տեղի ունեցավ «ԱրմենՏել»  ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինկաները: Այն աշխատանքները, որոնք մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքել էին ամենաշատ Like, ճանաչվեցին հաղթողներ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում:

Մրցույթի հաղթողը՝ գյումրեցի Գևորգ Ղազարյանը, ստացել է առաջին մրցանակ` USB-մոդեմ և «Դրայվ-10»  սակագնային փաթեթից  մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված երևանցի Լիլիան Գալստյանը պարգևատրվել է USB-մոդեմով և ստացել  «Դրայվ-5» սակագնային փաթեթից  մեկ տարի  անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Գայանե Գալոյանը ստացավ մեկ տարի շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն «Դրայվ-1»  և USB-մոդեմ:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ  երևակայություն` արժանանալով բազմաթիվ մարդկանց հիացմունքի ու բարձր գնահատականի: Եղեք ավելի ակտիվ, հետևեք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալներն դեռ առջևում են», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02