Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀԱՅՏՆԻ ԵՆ RED BULL PAPER WINGS 2012-Ի  ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
02/04/2012 16:13
Կիսվել

ՀԱՅՏՆԻ ԵՆ RED BULL PAPER WINGS 2012-Ի ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Երևանի բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների ուսանողներ Արմեն Հայրապետյանը, Ալբերտ Հովհաննիսյանը և Աննա Հունանյանը հաղթել են «Red Bull Paper Wings 2012»  առաջնության ազգային փուլում, որի հովանավորն է «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline):

Նշենք, որ մարտի 31-ին Երևանում անցկացրած եզրափակչում Երևանի պետական համալսարանի ուսանող Արմեն Հայրապետյանի ինքնաթիռը 34,8 մետր արդյունքով լավագույնն էր «Թռիչքի հեռավորություն» դասում:  Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանը հաղթել է «Թռիչքի տևողություն» դասում` նրա պատրաստած ինքնաթիռը օդում էր 6,63 վայրկյան: «Աէրոբատիկա» անվանակարգում առաջին տեղ զբաղեցրել է Պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Աննա Հունանյանը: Ազգային փուլի հաղթողները ստացել են Աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունք:

«ԱրմենՏել» ընկերությունը միշտ ուրախությամբ և ոգևորությամբ աջակցում է երիտասարդական նախաձեռնություններին: Ուրախ ենք պարգևել ուսանողներին այս արտասովոր մրցույթում մասնակցելու հնարավորություն: Սրտանց շնորհավորում եմ թղթե ավիացիայի հերոսներին: Կարելի է ասել, որ ձեր ինքնաթիռերն արդեն հասել են Ավստրիա և ցանկանում եմ, որ ձեր թռիչքը դրանով չավարտվի», – ասել է «ԱրմենՏել»  ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «Թռիչքի հեռավորություն», «Թռիչքի տևողություն» և  «Աէրոբատիկա»: «Red Bull Paper Wings 2012» առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ: Այս տարի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 85 երկրի ներկայացուցիչներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45