Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
16/05/2023 12:39
Կիսվել

Ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

Սիմֆոնիկ համերգով ամփոփվեց Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների ամենամյա փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Հնչեցին մալթացի կոմպոզիտոր Քրիստոֆեր Մուսկատի «Տոնական նախերգանքը», Տիգրան Մանսուրյանի «Գիշերային երաժշտությունը», «Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկացի կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի «Հոկտեմբեր» ստեղծագործությունը և էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի «Lamentate»-ն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Դաշնակահար Հայկ Մելիքյանը BBC-ի երաժշտական ամսագրի կողմից բնորոշվել է որպես «երաժշտական հերոս ժամանակակից երաժշտության հանրահռչակման գործում»։ Նրա նվագացանկում մեծ տեղ է գրավում մերօրյա դասական երաժշտությունը, ինչպես դաշնակահարն է խոստովանում՝ ինքը կարծես ձուլված է ժամանակակից երաժշտության հետ։ «Ցանկանում եմ լսել բոլորի ասելիքը, երաժշտությունը նույն խոսքն ու ասելիքն է։ Ինձ դա շատ գրավում ու հետաքրքրում է։ Ես հաճախ համամիտ եմ լինում այդ ասելիքի հետ, հաճախ՝ ոչ։ Սակայն սկսում եմ մտածել, թե ինչու է այս կամ այն կոմպոզիտորը հենց այդպես խորհել ու ներկայացրել իր մտորումները։ Ժամանակի ընթացքում փորձում եմ հասկանալ նրանց։ Երբեմն գտնում եմ այդ հարցերի պատասխանները և որոշ ժամանակ անց կրկին վերադառնում եմ նրանց ստեղծագործություններին, որոնք չեմ կատարել կամ ժամանակին չեմ հասկացել»,- ասում է Հայկ Մելիքյանը՝ ընդգծելով, որ անընդհատ փոխկապակցվածության մեջ է այսօրվա կոմպոզիտորների, ժամանակակից երաժշտության հետ։

Խոսելով Արվո Պյարտի «Lamentate»-ի մասին, որ ներկայացվեց երեկոյի ընթացքում, Հայկ Մելիքյանը նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ էր հնչեցնում այդ ստեղծագործությունը, և ուրախ է, որ նվագախումբը համախոհ եղավ իր հետ՝ հանձն առնելով կատարել այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Դաշնակահարի խոսքով՝ այն սլավոնական աղոթքների հիման վրա գրված խորհրդանշական ստեղծագործություն է՝ կենտրոնացում պահանջող։ Արվո Պյարտն իր «Lamentate»-ն գրելիս ոգեշնչվել է հնդիկ քանդակագործ Անիշ Կապուրի «Մարսիաս» քանդակով։ 

Հայկ Մելիքյանը Պենդերեցկու անվան փառատոնի շրջանակում հանդես է եկել նաև մենահամերգով՝ կատարելով Ակիրա Նիշիմուրայի, Քրիստոֆ Բերտրանի, Կլաուս-Շտեֆեն Մանկոպֆի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Ջոն Քեյջի, Էլեն Յոլչյանի, Գալինա Ուստվոլսկայայի, Ջոնաթան Հարվիի ստեղծագործությունները։ 

2019թ-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Քշիշտոֆ Պենդերեցկին 20-րդ դարի երկրորդ կեսի և ժամանակակից դասական երաժշտության ամենանշանավոր կերպարներից էր: Նա թողել է մեծածավալ ստեղծագործական ժառանգություն և որպես կոմպոզիտոր ու դիրիժոր մեծ համբավ էր վայելում ամբողջ աշխարհում: 

Պենդերեցկու անվան ժամանակակից կոմպոզիտորների փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման հովանավորն էր AMX-ը՝ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88