ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՎ ՊՈՒՐԱԿՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ WIFI ՀԱՄԱԿԱՐԳ
Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նիստի ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ: Սպասվում է, որ լայնաշերտ ինտերնետը սկզբնապես հասանելի կլինի ընտրված 25 վայրերում: