ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՐԵ ԵՎ ԴԱՎԻԹ
2012 թվականին մեր հանրապետությունում ծնվել է շուրջ 42 հազար երեխա` 19 618 աղջիկ և 22 715 տղա: Նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար առավելապես գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, նախորդ տարի Հայաստանում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Միլենա, Մարի, Մանե, Անի, Անահիտ, Էլեն, Մարիամ, Աննա, Մերի անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Նարեկ, Գոռ, Հայկ, Էրիկ, Ալեքս, Տիգրան, Արման, Սամվել, Ալեն: