KIA-Ն ԿՄԵԿՆԱՐԿԻ PROVO ՄՈԴԵԼԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
KIA ընկերությունը հետաքրքրված է PROVO ավտոմեքենաների արտադրության մեկնարկով: Այս նոր մոդելը, որը ցուցադրվել էր «Ժնև 2013» ավտոցուցահանդեսի ժամանակ, ստացել է «,պրովոկացիոն ավտոմեքենա» անվանումը:
Ինչպես տեղեկացրել է KIA ընկերության պաշտոնական ներկայացուցիչը` ներկայում իրականացվում է մարքեթինգային հետազոտություն, որի նպատակն է պարզել` արդյոք մարդիկ մեծ ակտիվությամբ կգնեն այս նոր, ոչ սովորական դիզայնով ավտոմեքենան:
KIA-ի նոր PROVO մոդելը հիմնականում կարտադրվի KIA Rio-ի բազային մոդելի վրա: Ավտոմեքենան կարտադրվի երկու տեսակի շարժիչով` մեկը հիբրիդային, իսկ մյուսը` էլեկտրական: Հիբրիդային 1,6 լիտրանոց շարժիչի հզորությունը կկազմի 204 ձիաուժ, իսկ էլեկտրականը` ընդամենը 45 ձիաուժ: Մեքենան օժտված կլինի յոթաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով: