
ASUS-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է CLOVER TRAIL+ ՍՄԱՐԹՖՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ASUS ընկերությունը, Intel-ի հետ համատեղ, մեկնարկում է նոր Clover Trail+ սմարթֆոնի արտադրությունը: Նոր սմարթֆոնը օժտված կլինի Intel Atom Z2580 չիփով: Պրոցեսորի հզորությունը կկազմի 2GHz, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2GB RAM:
Clover Trail+ սմարթֆոնը կունենա FULL HD 5.0 դույմանոց էկրան, ինչպես նաև դիմային (2MPx) և ետին (16MPx) տեսախցիկներ: «Խելացի» հեռախոսը կարտադրվի 3 մոդելով՝ 16/32/64 GB:
Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կաշխատի Android օպերացիոն համակարգով:
Սպասվում է, որ սմարթֆոնի ցուցադրությունը տեղի կունենա 2013թ.-ի հունիսին: