ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Է
Դավիթ Սաֆարյանը նվաճել է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսը: Սաֆարյանը, ով հանդես է գալիս 66 կգ քաշային կարգում, եզրափակչում կարողացել է պարտության մատնել թուրք ըմբշամարտիկ Յակուբ Գորին՝ 3:0 հաշվով:
Մեկնարկային մարտում Դավիթ Սաֆարյանը հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Էրիկ Ֆիկեին, քառորդ եզրափակչում հայ մարզիկը պարտության է մատնել բելառուս Ալեքսանդր Կոնտոևին, իսկ կիսաեզրափակիչում՝ ռումինացի Միխայիլ Սավային:
Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը մասնակցել է 47 երկրի շուրջ 500 մարզիկ:
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտում վերջին անգամ նման հաջողության կարողացել էր հասնել Մարտին Բերբերյանը՝ 2004 թվականին: