FERRARI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ LAFERRARI-Ն
Ferrari ընկերությունը արտադրել է իր հերթական գլուխգործոցը: Ընկերության նոր մոդելը անվանվել է LaFerrari: LaFerrari-ն ընկերության պատմության մեջ ամենահզոր և ամենախնայող մոդելներից է:
LaFerrari-ի վրա տեղադրվել է V12 6,3 աշխատանքային ծավալով շարժիչ և էլեկտրաշարժիչ: Նոր «հսկայի» հզորությունը կազմում է 963 ձիաուժ: Մաքսիմալ արագությունը կազմում է 350կմ/ժ, և 0-100կմ/ժ արագությունը մեքենան գերազանցում է ընդամենը 2,8 վայրկյանում:
Մեքենան փորձարկելու համար հատուկ հրավիրվել է F1 աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն: Ալոնսոն մեքենան փորձարկելուց հետո նշել է, որ LaFerrarin հիանալի նորամուծություն է և լավագույններից է, եթե ոչ լավագույնը: Նշենք, որ այս փորձարկման համար Ալոնսոյին մրցումներից երեք օրով բացակայելու հատուկ իրավունք է տրվել: