
ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ 30 ՏՈՆՆԱ ԿՈՆՅԱԿ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ
Տեղեկություն է տարածվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում այրվել է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել է, որ հրդեհը մեկուսացված է: Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանից Փոթի ուղևորվող «Մերսեդես» մակնիշի IAI 353 պետհամարանիշի բեռնատարի վարորդի խցիկում (վարորդը Վրաստանի քաղաքացի Ռուխաձե Մալխասն է): Տուժածներ չկան: Մասամբ այրվել է բեռնատարի խցիկը:
Դեռևս հայտնի չէ, թե հայկական որ ընկերությանն է պատկանել տեղափոխվող կոնյակը: