ԱՄՆ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ MUSTANG-Ը
Ամերիկյան Saleen ընկերությունը, որը զբաղվում է մեքենաների «տյունինգով», ցուցադրել է հերթական գլուխգործոցը: Այս անգամ ընկերությունը վերափոխել է Ford ընկերության Mustang մոդելը: Նոր տարբերակն անվանվել է Ford Mustang 351:
Mustang 351-ը սովորական Mustang-ից տարբերվում է ինչպես արտաքնապես, այնպես էլ հզորությամբ: «351»-ի վրա տեղադրվել է նոր V8 տուրբոշարժիչ, որի աշխատանքային ծավալը կազմում է 4,7 լիտր, իսկ հզորությունը՝ 700 ձիաուժ:
Հատկանաշական է մեքենայի գույնը, որը դիզայներները ստեղծել են հատուկ այս մոդելի համար՝ Orange County Orange:
Մեքենան արտադրվում է ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփերով, սակայն այն հիմնականում կարտադրվի յոթաստիճանանոց «մեխանիկայով»: