
2016Թ. AUDI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՂԱՐԿԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ՝ AUDI A9
2016թ. Audi ընկերությունը կցուցադրի նոր մոդել, որը կանվանվի Audi A9: Նոր Audi-ն կարտադրվի Audi Q7 բազային մոդելի վրա, սակայն Q7-ից կտարբերվի արտաքնապես և ներքուստ:
Նախկինում տեղեկատվություն էր տարածվել, որ նոր մոդելը կլինի կուպե, սակայն վերջին տվյալներով մեքենան կրոսրովերի նման սեդան կլինի:
Մեքենան կզինվի Audi ընկերության բոլոր նորամուծություններով՝ լազերային ռադար, ճանապարհների խափանման նախազգուշացնող համակարգ, ավտոպիլոտ (որն օժտված է մեքենան մինչ 60կմ/ժ արագությամբ ավտոմատ վարելու ունակությամբ): Audi A9-ն օժտված կլինի նաև ավտոկայանման համակարգով, որը մեքենան ավտոմատ կկայանի, ինչպես նաև դուրս կբերի կայանատեղից: