
GARTNER. 2013Թ.-ԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԱՃԻ 8.7%-ՈՎ
2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, անվտանգության և ռիսկերի կառավարման ՏՏ լուծումների համաշխարհային շուկան կաճի 8,7%-ով և կկազմի շուրջ 67,2 մլրդ ԱՄՆ դոլար: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner-ը:
Կանխատեսվում է նաև, որ մինչև 2016 թվականը անվտանգության ՏՏ լուծումների համաշխարհային շուկան կկազմի շուրջ 86 մլրդ ԱՄՆ դոլար: Ոլորտի աճը հիմնականում կապահովվի բջջային անվտանգության, ինչպես նաև ինֆորմացիոն նախազգուշացման համակարգերի զարգացմամբ: