
SAMSUNG-Ի ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԵՐԿՈՒ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Samsung ընկերությունը ցուցադրել է նոր պլանշետ, որն արդեն աշխատում է երկու օպերացիոն համակարգով: Նոր Samsung Ativ Q պլանշետը միաժամանակ աշխատում է Android և Windows 7 օպերացիոն համակարգերով:
Պլանշետն օժտված է նաև տեղափոխվող ստեղնաշարով, որը միացնելու դեպքում պլանշետը դառնում է լիարժեք նոութբուք: Նոր պլանշետի էկրանի տրամագիծը բավականին մեծ է՝ 39 սմ:
Մեկ օպերացիոն համակարգից մյուսին անցնելը միայն մեկ կոճակի գործ է, որը լիովին բեռնվելուց հետո փոխվում է ընդամենը 8 վայրկյանի ընթացքում: Բացի Samsung Ativ Q-ից, ցուցադրվել է նաև նոր Active Tab-ը, որն աշխատում է Windows 8-ով: