ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի նախկին անդամ Փոլ Դրայսոնը գրանցել է արագության նոր ռեկորդ՝ էլեկտրական ավտոմեքենաների ոլորտում:
Դրասյոնը, ով քաղաքականությունից հեռացել էր զուտ ավտոսպորտով զբաղվելու համար, 2007 թվականին հիմնադրել էր Drayson Racin Technology ընկերությունը, որը զբաղվում է միայն էլեկտրական շարժիչներով աշխատող սպորտային ավտոմեքենաների արտադրությամբ:
Մի քանի ամիս առաջ Դրայսոնը նշել էր, որ կգրանցի նոր ռեկորդ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ոլորտում՝ գերազանցելով 1974 թվականին սահմանած 280 կմ/ժ ցուցանիշը, որը սահմանել էր General Electric ընկերության ստեղծած Battery Box ավտոմեքենան:
Ռեկորդի սահմանման համար օգտագործվել է Drayson B12 ավտոմեքենան, որի շարժիչների ընդանուր հզորությունը կազմում է 600 ձիաուժ: Դրայսոնը իր ստեղծած մեքենայով կարողացել է զարգացնել 328,6 կմ/ժ արագություն: