Բրազիլիա 2014. Անգլիային և Իսպանիային միացավ նաև Իտալիան
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 13-րդ օրը կայացավ չորս հանդիպում` C և D խմբերի եզրափակիչ հանդիպումները:
C խմբում կայացան Ճապոնիա – Կոլումբիա և Հունաստան – Կոտ դ’Իվուար խաղերը:
Ճապոնիա – Կոլումբիա խաղն ավարտվեց հարավամերիկացիների խոշոր հաղթանակով` 1-4: 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կուադրադոն, առաջին խաղակեսի վերջում Ճապոնացիները հավասարեցրին հաշիվը` գոլը հեղինակեց Օկազակին: 55 և 82 րոպեներին աչքի ընկավ կոլումբիացի Ջեքսոնը, իսկ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը գրանցեց Ջեյմսը:
Հունաստան – Կոտ դ’Իվուար խաղում հույները հաղթեցին 2-1 հաշվով: 42-րդ րոպեին հույներին առաջ մղեց Սամարիսը, 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ուիլֆրեդը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հույներին հաղթանակ բերեց Սամարասի խփած 11 մետրանոց հարվածը:
Այսպիով C խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Կոլումբիան և Հունաստանը:
D խմբում կայացան Իտալիա – Ուրուգվայ և Կոստա-Ռիկա – Անգլիա խաղերը:
Իտալիա – Ուրուգվայ խաղն ավարտվեց հարավամերիկացիների հաղթանակով` 0-1: Խաղի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցան մրցավարի կոպիտ սխալները, նախ խաղադաշտից հեռացվեց Մարկիզիոն, որը կարծես թե այդքան էլ կոպիտ խախտում չէր արել, իսկ այնուհետ մրցավարը չտեսնելու տվեց ուրուգվայցի Սուարեսի արարքը, ով կծեց իտալացի պաշտպան Կելինիի ուսը: Խաղի միակ գոլը, 81-րդ րոպեին հեղինակեց Գոդինը:
Կոստա-Ռիկա – Անգլիա խաղում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Այսպիով D խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Կոստա-Ռիկան և Ուրուգվայը:
Այսօր` առաջնության տասնչորսերորդ օրը, խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները կկայանան F և G խմբերում.
1. 20:00 Նիգերիա – Արգենտինա / Խումբ F
2. 20:00 Բոսնիա – Իրան / Խումբ F
3. 00:00 Հոնդուրաս – Շվեյցարիա / Խումբ E
4. 00:00 Էկվադոր – Ֆրանսիա / Խումբ E
Առաջնության 13-րդ օրը կայացած 4 խաղում խփվեց 9 գնդակ: Մինչ այժմ կայացած 40 խաղում արդեն խփվել է 117 գնդակ` մեկ խաղում միջինը 2.92 գնդակ: