
«Ռոստեխն» ու AVIC-ը ավիաշինության ոլորտում ռազմավարական փոխգործակցության համաձայնագրեր են ստորագրել
Ռուսական «Ռոստեխը» և չինական AVIC ավիացիոն արդյունաբերության կորպորացիան Airshow China-2014 ավիասրահի ժամանակ ստորագրել են ռազմավարական փոխգործակցության համաձայնագրեր:
Կողմերի համագործակցության շրջանակը ներառելու է ինքնաթիռաշինության, ուղղաթիռաշինության, շարժիչաշինության, ավիացիոն նյութերի և ռադիոլոկացիոն սարքավորումների ոլորտները: Որոշակի նախագծերի քննարկման նպատակով կողմերը կստեղծեն աշխատանքային հատուկ խմբեր:
«Ռոստեխի» նախագահի խոսքով` AVIC-ի հետ փոխգործակցության շրջանակներում Ռուսաստանին կընձեռվի նոր նախագծերի իրագործման հնարավորություն` արդյունաբերական արտադրանքի համաշխարհային շուկաների կարևորագույն հատվածներում ավելացնելով ՌԴ մասնաբաժինը: