Այլ Լուրեր

USD BUY - 387.00+1.00 USD SELL - 391.00+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 83.97+1.39 WTI - 79.47+1.77
COMEX:  GOLD - 2319.40-0.22 SILVER - 27.71+0.43
COMEX:  PLATINUM - 991.60+0.41
LME:  ALUMINIUM - 2569.50+0.71 COPPER - 10029.50+1.21
LME:  NICKEL - 19256.00+0.10 TIN - 32593.00+1.91
LME:  LEAD - 2243.50+1.29 ZINC - 2960.00+1.96
FOREX:  USD/JPY - 155.58+0.27 EUR/GBP - 1.0749+0.07
FOREX:  EUR/USD - 1.0749+0.07 GBP/USD - 1.2495+0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.30-0.73
STOCKS US: DOW JONES - 39056.39+0.44 NASDAQ - 16302.76-0.18
STOCKS US: S&P 500 - 5187.67+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38202.37-1.63 TOPIX - 2706.43-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 18313.86-0.90 SSEC - 3128.48-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8354.05+0.49 CAC40 - 8131.41+0.69
STOCKS EUR:  DAX - 18498.38+0.37
08/05/2024  CBA:  USD - 388.01+0.28 GBP - 484.90-1.43
08/05/2024  CBA:  EURO - 417.11-0.44
08/05/2024  CBA:  GOLD - 28936.57+334.40 SILVER - 340.06+9.72
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ամանորյա բարեգործական տոնավաճառ
13/12/2014 14:06
Կիսվել

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ամանորյա բարեգործական տոնավաճառ

Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվում է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար։

«Առաջին հայացքից տոնական այս միջոցառումը բավականին խորունկ նշանակություն ունի՝ բարեգործություն, աջակցություն մարզերում բնակվող կանանց, ում օգնության ձեռք եք մեկնում նրանց ինքնուրույն նախաձեռնություններում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում օրինակելի այս ձեռնարկման ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է, որ աջակցությունը ասոցիացիան իրականացնում է հատուկ ծրագրերով։

«Բարեգործական այս տոնավաճառի հասույթը տրամադրելու ենք մարզերում բնակվող կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ Ասոցիացիային աջակցելու համար»,- նշել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահը։

Ամանորյա բարեգործական տոնավաճառի շուրջ 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում արտադրող ընկերություններ, անհատներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, մասնավորապես, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, որի ազգային կոլորիտով տաղավարը ներկայացրել է անձամբ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և Շվեյցարիայի դեսպանատունը, որի տաղավարը ներկայացրել է դեսպանի տիկինը։

Տոնավաճառին մասնակցում են նաև 20 սիրիահայեր՝ քաղացրավենիքի, համեմունքների ու ձեռագործ իրերի արտադրանքներով։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև կատարել գնումներ ։

Երևանի քաղաքապետարանում անցկացվող բարեգործական տոնավաճառի մուտքն ազատ է։

08/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.01
+0.28
Եվրո (EUR)
417.11
-0.44
Ռուբլի (RUR)
4.21
-0.05
Լարի (GEL)
144.79
+0.09
28936.57
+334.40
Արծաթ
340.06
+9.72