Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
13 կազմակերպություններ ներկայացվել են ընդգրկվելու գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում
23/01/2015 16:16
Կիսվել

13 կազմակերպություններ ներկայացվել են ընդգրկվելու գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում

2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ մասնակիցների կողմից ոչ պատշաճ կամ պայմանագրի տեխնիկական բնութագրին անհամապատասխան ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որոշ դեպքեր են արձանագրվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվել է գնումների ոլորտի լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մասնակիցներին գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում ներառելու համար պաշտոնական գործընթաց նախաձեռնելու նպատակով։ 

Հարկ է նշել, որ 2014թ. ծրագրերն իրականացնելու նպատակով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կազմակերպված գնման գործընթացների արդյունքում, համապատասխան կազմակերպությունների հետ կնքված գնման պայմանագրերի համաձայն, կողմերի պարտավորություններից զատ, նախատեսված է պայմանագրային պարտավորությունների չկատարումից բխող պատժամիջոցների կիրառում, այդ թվում նաև ոչ պատշաճ մատակարարման, ժամկետների խախտմամբ պայմանագրերի կատարման և այլ դեպքերում: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցներ են ձեռնարկվել պայմանագրային պարտականությունները չկատարող ընկերությունների նկատմամբ պայմանագրով նախատեսված պատժամիջոցները կիրառելու՝ պայմանագրերը միակողմանի լուծելու, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները գանձելու ուղղությամբ: 

Այդպիսի կազմակերպությունները 13-ն են, որոնցից թվով 5 կազմակերպությունների («Հալալ Միս» ՍՊԸ, «Նուբար-1» ՍՊԸ, «Հանս Ֆուդ» ՍՊԸ, «Անանո» ՍՊԸ, «Կամելիա գրուպ» ՍՊԸ) նկատմամբ համապատասխան գործընթաց է նախաձեռնվել մանկապարտեզներում պայմանագրերի տեխնիկական բնութագրերին անհամապատասխան սննդամթերք մատակարարելու դեպքերով, թվով 7 կազմակերպությունների («Ջեմսիկո» ՍՊԸ, «Նպատ» ՍՊԸ, «Նոր վերածնունդ» ՍՊԸ, «Պառէքս-գազ» ՍՊԸ, «Հով-գրիգ շին» ՍՊԸ, «Սպառշինարդ» ՍՊԸ, «ՌԵՄ գրուպ» ՍՊԸ) նկատմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթներին մրցույթի հրավերին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու և ոչ պատշաճ կատարելու համար, ևս 1 կազմակերպության («Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ) նկատմամբ էլ գործընթաց է նախաձեռնվել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար:

Նշենք, որ թվարկված կազմակերպություններից 4-ը («Ջեմսիկո» ՍՊԸ, «Նպատ» ՍՊԸ, «Նոր վերածնունդ» ՍՊԸ, «Հալալ Միս» ՍՊԸ) արդեն իսկ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98