Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Շինհրապարակների կազմակերպման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն
26/01/2015 15:00
Կիսվել

Շինհրապարակների կազմակերպման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն

Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի, պատնեշից դուրս ժամանակավոր կառուցվող անցուղիների ու դրանց լուսավորության, ինչպես նաև վերամբարձ կռունկների և արդեն կառուցված հարկերի գիշերային լուսավորության ապահովման պայմանները: Բացի այդ, նախատեսվում է շինարարական հրապարակից դուրս ճանապարհային լրացուցիչ նշանների տեղադրում, կառուցապատվող օբյեկտների երկաթբետոնե կմախքի կառուցմանը զուգահեռ փողոցներին անմիջապես հարակից հատվածներում արտաքին լրացուցիչ պաշտպանիչ շերտերի ստեղծում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: 

«Շինարարական հրապարակների կազմակերպման հարցում մենք պետք է որդեգրենք նոր աշխատաոճ: Խիստ հսկողություն է պետք սահմանել գործընթացի նկատմամբ և շինարարական կազմակերպություններից հետևողականորեն պահանջել պահպանել սահմանված չափորոշիչները: Այստեղ անելիքներ կան նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացքում: Կառուցապատողների հետ բացատրական և խորհրդատվական աշխատանքներ տարեք՝ հնարավորին սեղմ ժամկետում Երևան քաղաքում այս նոր մշակույթը ձևավորելու և տեսանելի արդյունք ունենալու համար»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին:

«Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է: 

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28