Այլ Լուրեր

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Հայկական տեխնոլոգիական ոլորտը CeBIT 2015-ում
12/03/2015 18:17
Կիսվել

Հայկական տեխնոլոգիական ոլորտը CeBIT 2015-ում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20ը կներկայանա Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո: Մասնակցության հիմնական նպատակը աշխարհում հայկական ՏՏ ապրանքանիշի առաջխաղացումն է՝ որպես բարձրորակ շուկա։ 

Ցուցահանդեսին մասնակցում են  Volo, Altacode, E-Works,  IU Networks,  Technology and  Science Dynamics, Web, Locator և VTG Software ընկերությունները: Volo, E-Works, IU Networks և Locator ընկերությունները կներկայանան հետևյալ տեխնոլոգիական լուծումներով.

«ՎՕԼՕ» ընկերության կողմից մատուցվող ծառայություններն են՝ ծրագրերի մշակում ամբողջական ցիկլով, պատվիրատուի պահանջների վերլուծություն, ծրագրի սխեմատիկ կառուցվածքի կազմում, պատվիրատուի պահանջներին համապատասխան ծրագրի մշակում, տեստավորում, սպասարկում, ներդրում, պատվիրատուի անձնակազմի ուսուցում, հետագա տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական խորհրդատվություն:

«Ի-Վորկս»  ընկերության կողմից ներկայացվող ծառայություններն են՝ վեբ  և բջջային հավելվածների նախագծում, կառավարվող աութսորսինգ:  Ի-Վորկսը ներկայացնում է կառավորվող բջջային հավելվածներ հետևյալ առանձնահատկություններով՝  մենյուի անսահմանափակ հնարավորություններ, օպտիմիզացված բոլոր iPhone և iPad սարքերի համար, ինտուիտիվ նավիգիացիա և բովանդակության կառավարման անվտանգ համակարգ: Բջջային թրեյնինգների պլատֆորմ` պարզ, բազմակի ընտրության և բաց հարցերի հնարավորություն` ավտոմատ ուղղումով, անհատական քննությունների պլանավորում, բարդ ու բովանդակալից հաշվետվությունների համակարգ,  օֆլայն քննություն հանձնելու հնարավորություն, տարբերակներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար:

«ԱյՅու Նեթվորքսը» կներկայացնի իր նորարական և խոստումնալից նախագծերից մեկը՝ T5 IPTV+ OTT լուծումը: Միավորելով թվային բովանդակության տրամադրումը և վաճառքի ճկուն միջավայրը՝ ԱյՅու Նեթվորքսը ներկայացնում է T5՝ նորարարական IPTV + OTT լուծումը, որը պրովայդերներին թույլ է տալիս առաջարկելու առաջադեմ, ծախսաարդյունավետ, հեշտ կառավարվող և ընդլայնվելու մեծ հնարավորություններով IPTV ծառայություն: Սպառողների պահանջներին համապատասխանելու նպատակով՝ T5 առաջարկում է IPTV+OTT լուծում հետևյալ հիմնական առանձնահատկություններով՝ բազմէկրան աջակցություն, բազմալեզու աջակցություն, տեսավարձույթի, հաղորդումը վերսկսելու (time-shift) և բաց թողնված  հաղորդումը դիտելու (catch-up) հնարավորություն, հաղորդումների էլեկտրոնային ցանկ (EPG), կանխավճարային և հետվճարային բիլինգի ինտեգրում ինչպես նաև օգտվողների կառավարման ճկուն համակարգ:

«Լոկատոր» ընկերությունը ներկայացնելու է իր երեք հիմնական ուղղությունները՝  Եռաչափ (3D) մոդելավորում և ինտերակտիվ շարժական հավելվածների ստեղծում, Շարժական օբյեկտների արբանյակային (GPS) վերահսկողություն, պրոցեսների հեռակառավարման և տվյալների հաղորդման լուծումներ (SCADA): Նաև, ընկերությունը կներկայացնի «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծը, որը իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձաններ:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57