Ավարտական փուլում են մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
Մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս ընթացքում մաքրվել են Ավան, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններով անցնող գետերի հուները: Ներկայում մարդկային ու տեխնիկական ռեսուրսները կենտրոնացվել են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Ամեն տարի պարտադիր իրականացվող այս աշխատանքների նպատակը գարնանային առատ տեղումների դեպքում ջրային ազատ հոսք ապահովելն է: Գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: