Վան Գոգի «Ալիսկամպի ծառուղին» կտավը վաճառվել է 66.3 մլն դոլարով
Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում Վավ Գոգի «Ալիսկամպ ծառուղին» կտավը վաճառվել է 66.3 մլն դոլարով: Գնորդի անունը անհայտ է մնացել:
Ավելացնենք նաև, որ նույն աճուրդի ընթացքում վաճառվել է Կլոդ Մոնեի 5 կտավ՝ 115.4 մլն դոլար ընդհանուր արժեքով: Աճուրդի են հանված եղել նաև Պաբլո Պիկասոյի և Պիեռ Օգյուստ Ռենուարի կտավներ: Աճուրդի արդյունքում վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 368.3 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Վան Գոգի ամենաթանկ կտավը 25 տարի առաջ վաճառված Բժիշկ Գոշեի դիմանկարն է՝ 82.5 մլն դոլար, իսկ 2014թ.-ին Վան Գոգի «Երիցուկներով և կակաչներով ծաղկամանը» կտավը վաճառվեց 61.8 մլն դոլարով: