
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը
Գարնան ամիսներին տեղումնառատ եղանակով պայմանավորված` այս տարի խոտհունձը մայրաքաղաքի վարչական շրջաններում սովորականից շուտ է մեկնարկել: Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում։ Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել` չոր խոտն այրելու դեպքերը բացառելու և կանխելու նպատակով։