Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 9-րդ). Գևորգ Թամամյան
21/07/2015 20:41
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 9-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 9-րդ

Գևորգ Թամամյան

Թայփեյում հանրահավաք էր… Հյուրանոցի ձայնամեկուսիչ պատուհաններից երևում էր մարդկանց չդադարող շարժը դեպի հրապարակ… Արագ հագնվեցի և իջա փողոց: Ցուցարարների երկայնքով շարված էին ոստիկանական խմբեր, իսկ մարդիկ շարունակում էին հավաքվել… Հրապարակը լեցուն էր, մի կին ոգևորված ելույթ էր ունենում, իսկ ես, բնականաբար, ոչ մի բառ չէի հասկանում, բայց շուրջբոլորս տիրում էր ոգևորություն… Արդեն սովորած լինելով թայվանցիների բարի դեմքերին չէի էլ նկատել, թե ինչպիսի ուրախությամբ էին մարդիկ լցվում, տեսնելով արտասահմանցու իրենց շարքերում… մի ալեհեր ծերունի ձեռքը դրեց ուսիս՝ նրա աչքերը արտահայում էին հարգանք և երախտիք… Մի պահ ժամանակը շրջվեց մոտս դեպի ետ՝ մի քանի տարի առաջ, երբ Երևանի Ազատության հրապարակում և Մատենադարանի շրջակայքում տեղի ունեցող հանրահավաքների մասնակցության «մշտական» ունեի… Հիշեցի, թե ինչպես էինք ոգևորվում, երբ մեր մեջ արտասահմանցիների էինք տեսնում, ինչպիսի ուրախություն էր, երբ մի անգամ մարդու իրավունքների միջազգային կոնֆերանս էր Երևանում և բազմաթիվ մասնակիցներ բարձրացան հարթակ… և երբ մի աֆրիկացի պատվիրակ, իր ազգային տարազով և «ֆրիդոմ» գոչելով վազեց Մատենադարանն ի վեր… Իսկ այժմ դերերը փոխվել էին, ես պետք է լինեի ոգևորողի դերում… Իհարկե, կարծում եմ, իդեալական տարբերակը կլիներ, երբ ես էլ գոչելով վազեի դեպի հարթակ, և իմ այդ քայլով քաջալերեի հրապարակում հավաքված ժողովրդին, սակայն լեզվի չիմացությունս և բողոքարկվող հարցի վերաբերյալ բացարձակ անտեղյակությունս, կամ էլ երիտասարդական ամոթխածությունս հետ պահեց «հերոսացումից»…

***

Լինգն արդեն հյուրանոցի սպասասրահում էր: Մալազիացի նուրբ այդ աղջիկը, որ ուսումնասիրում էր ցողունային բջիջները, և նաև դասավանդում իր հարազատ քաղաքի բժշկական համալսարանում, Թայփեյ էր եկել ներկայացնելու իր հետազոտությունների արդյունքները: Ծանոթացանք կոնֆերանսի ընդմիջմանը: Նախորդ օրը ոտքի տակ էինք տվել ողջ քաղաքը, այցելել Չան Կայ Շեկի կապույտ գմբեթով դամբարանը, որ վեր է խոյանում Թայփեյի կենտրոնական հատվածում, շրջել հարակից թանգարաններում, բնականաբար, չմոռանալով նաև գիշերային շուկան… Իսկ այդ օրը պայմանավորվել էինք այցելել Ջյու Ֆըն կոչվող գողտրիկ գյուղը, մայրաքաղաքից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա, որ թաքնվել էր լեռների ծոցում՝ խնամքով պահպանելով թայվանական մշակույթի և նիստուկացի առանձնահատկությունները: Ժամանակին հայտնի ոսկու արդյունահանման ավանը, որ վաղուց արդեն դադարել էր իր երբեմնի գործունեությունը, փռվելով Խաղաղ օվկիանոսի ափամերձ լեռներով, դարձել էր տուրիստների սիրելի վայրերից մեկը:

Ավտոբուսը բարձրանում էր լանջնիվեր և կայանեց գյուղի սկզբանամասում: Հին փողոցը, որ գոյացել էր դեմ հանդիման շարված փոքրիկ շենքերի մեջտեղում, և որի սկզբում անուշեղենի խանութի դիմաց նստել էր գիրուկ խանութպանը ու վայելում էր անհասկանալի կերպարանքով շաքարաքլորը, թեքվել էր դեպի վեր: Շենքերի երկայնքով ձգվող լարերից կախ էին տրված կարմիր ստվարաթղթե լապտերները: Երբ տեղ հասանք, արդեն մթնում էր: Պետք էր շտապել, որ կարողանայինք հասցնել վերջին ավտոբուսին: Սալահատակով հաղթահարելով բարձունքը՝ մխրճվեցինք գյուղի երեկոյան անցուդարձի մեջ: Ընտանեկան ճաշարանները կամաց-կամաց պատրաստվում էին գիշերելուն և դանդաղ իջեցնում դռների վրայի մետաղյա «շերտավարագույրները»: Դեղին և կարմիր ցուցանակները՝ սևով գրված չինարեն անվանումներով, ցուցափեղկերի ապակիների հետևում չինական առասպելների բազմապիսի հերոսների ձեռագործ արձանիկները, օդում տարածված թեյարանների անուշ բույրերը և հեռվից նշմարվող օվկիանոսի ձայնը ստեղծում էին մի հանգիստ ներդաշնակություն: Աջուձախ աստիճաններ էին, որ բարձարնում և իջնում էին բոլոր հնարավոր ուղղություններով: Փոքրիկ արահետը, որով ժամանակ առ ժամանակ անցնում էին նաև մոպեդներ, տանում էր դեպի խորքը, և շրջանցելով վերջին փոքրիկ շինությունը, բացում մի աննկարագրելի տեսարան: Մթություն էր, և մթության միջից գալարվելով սարի վրայով բարձրանում էր ճանապարհը՝ լուսավորվելով լապտերներից և ճանապարհի երկայքով լեռան վրա իրար շալակ ելած տների խմբակներից… աղահամ մեղմ զեփյուռը հիշեցնում էր մոտակա օվկիանոսի գոյությունը…

Ավտոբուսն ընթանում էր արագ՝ այդ ուշ ժամին, հավանաբար, չակնկալելով այլ ուղևորներ…

2012 – 2015թթ.

Շարունակելի…

Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98