Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Երևանյան միջազգային կիսամարաթոնը աննախադեպ կլինի մասնակիցների թվով
04/08/2015 17:14
Կիսվել

Երևանյան միջազգային կիսամարաթոնը աննախադեպ կլինի մասնակիցների թվով

Երևանում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացվելիք միջազգային կիսամարաթոնը խոստանում է աննախադեպ լինել իր տեսակով և մասնակիցների թվով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

«Շատ ուրախ եմ, որ կրկին մայր Հայաստանում եմ: Իմ երազանքներից մեկն էր, որ մեր սիրելի մայրաքաղաքում անցկացնենք մարաթոնային վազքը: Այն իսկապես շատ կարևոր է ոչ միայն աթլետիկա մարզաձևի, այլ նաև երկրի հեղինակության համար: Այդ ամենն իր օգուտը կտա նաև տուրզմի զարգացման հարցում: Վստահ եմ՝ Երևանում անցկացվելիք կիսամարաթոնի ժամանակ շատ հյուրեր կունենանք աշխարհի տարբեր երկրներից, ես ամեն օր բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր մարզիկներից, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցելու առաջին անգամ անցկացվելիք այս կիսամարաթոնին»,-ասաց լեգենդար հեռացատկորդը:

Էմմիյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց աջակիցներին և առանձնացրեց. «Սակայն   այս ամենն իրականություն է դառնում մեր հովանավորների և աջակիցների շնորհիվ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին իր մեծ աջակցության համար: Ինչպես նաև կառավարությանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ղեկավարությամբ, և Երևանի քաղաքապետարանին»:

«Նպատակն այն է, որ Երևանի տեսարժան վայրերի, գեղատեսիլ անկյունների միջոցով կայանա մեր կիսամարաթոնը: Պետք է օգտագործեմ բոլոր կապերս միջազգային և  ֆրանսիական ֆեդերացիաների միջոցով, որ առաջին կիսամարաթոնն իսկապես լավ անցնի: Ես մեծ սիրով մասնակցելու եմ կիսամարաթոնին՝ իմ օրինակով ցույց տալու, որ աթլետիկան եղել և մնում է մարզաձևերի թագուհին»,-ասաց Էմմիյանը:

Երևանյան կիսամարաթոնն անցկացվում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: Այս կիսամարաթոնին մասնակցության ցակություն են հայտնել աշխարհի տարբեր երկրներից: Կիսամարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-ին և  կունենա 4 մրցատարածություն՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ,  և 1 կմ՝ մանկական վազք:  Երևանյան կիսամարաթոնը նպատակ ունի դառնալու ամբողջական մարաթոն:  Հաջորդ՝ 2016 թվականին ապրիլից վազքի մրցույթներ կլինեն նաև Հայաստանի բոլոր մարզերում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58