Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.95+0.04 WTI - 79.25-0.25
COMEX:  GOLD - 2311.20-0.75 SILVER - 26.89+0.26
COMEX:  PLATINUM - 967.60+0.02
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 153.01-1.92 EUR/GBP - 1.0734+0.19
FOREX:  EUR/USD - 1.0734+0.19 GBP/USD - 1.2549+0.15
STOCKS RUS:  RTSI - 1177.96+0.05
STOCKS US: DOW JONES - 38225.66+0.85 NASDAQ - 15840.96+1.51
STOCKS US: S&P 500 - 5064.20+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07-0.44 TOPIX - 2728.53-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 18207.13+2.50 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8172.15+0.63 CAC40 - 7914.65-0.88
STOCKS EUR:  DAX - 17896.50-0.20
02/05/2024  CBA:  USD - 387.63-0.37 GBP - 485.04-1.51
02/05/2024  CBA:  EURO - 414.92-1.29
02/05/2024  CBA:  GOLD - 28693.25-416.59 SILVER - 330.01-11.54
Beeline․ Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են կապի թանգարան
09/11/2015 16:46
Կիսվել

Beeline․ Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են կապի թանգարան

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան և Beeline համալսարան:

Ընկերությունն աշակերտների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք  մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: 

Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունեց ընկերություն այցելած երիտասարդ հյուրերին և ասաց. «Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` Beeline-ը հատուկ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին: Այսօր դուք գործնականում ծանոթացաք հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աշխատանքին և բացահայտեցիք նրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ  առանձնահատկություններ։ Վստահ եմ, որ ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի ևս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում»։

Beeline Կապի թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։

Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 և 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է  մոտենալ Կապի թանգարան Ազատության 241  հասցեյով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին. org@beeline.am։

02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
28693.25
-416.59
Արծաթ
330.01
-11.54