Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ճանշինները շարունակում են ճանապարհների մաքրման աշխատանքները
27/01/2016 18:07
Կիսվել

Ճանշինները շարունակում են ճանապարհների մաքրման աշխատանքները

Հանրապետությունում նախորդ օրերին տեղացած առատ ձյան և բքի  հետևանքով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները հիմնականում եղել են դժվարանցանելի, մի քանիսն էլ՝ երբեմն փակ:

Այսօր հանրապետության մեծ մասում առանց տեղումների եղանակ է, սակայն  ճանապարհաշինական ընկերությունները դեռևս շարունակում են ճանապարհների մաքրման, լայնացման աշխատանքները:

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանի փոխանցմամբ՝ անցած մի քանի օրերին, հատկապես գիշերային ժամերին, ճանապարհներին եղել է բուք, տեսանելիության ցածր աստիճան, սակայն Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների և ձյուն մաքրող մեքենամեխանիզմների չընդհատվող աշխատանքի շնորհիվ Հանրապետության այդ հատվածում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները չեն փակվել:

Արագած-Ծիլքար և Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածներին վերջին օրերի առատ տեղումների ընթացքում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 60-70սմ:

Հովհաննես Մարտիրոսյանի ղեկավարած համանուն ՓԲ ընկերությունը ճանապարհը ձյունից մաքրելու համար աշխատել և շարունակում է աշխատել երկու հերթափոխով՝ 24 ժամյա ժամանակացույցով:

Ճանապարհները միշտ բաց պահելու համար կատարել են աղ ու ավազով մշակման, երթևեկելի գոտու լայնացման աշխատանքներ: Ընկերության ղեկավարի խոսքով՝ այսօր իրենց տարածաշրջանում առանց տեղումների եղանակ է:

Ձյուն չի տեղում նաև Արթիկի տարածաշրջանում: Ճանապարհները սպասարկող «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն Վահագն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փակ ճանապարհներ այս պահին չունեն, սակայն որոշ հատվածներում առկա է մերկասառույցի վտանգ: Երեկ մինչև առավոտյան ժամը 11-ը դժվարանցանելի են եղել Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ հատվածները, սակայն ճանապարհաշինական ընկերության ձյուն մաքրող 7 մեքենաներն ու 20-25 բանվորներն ամբողջ գիշեր աշխատել են և առավոտյան արդեն երթևեկությունը լիարժեք վերականգնվել է:

Այժմ երկկողմանի փակ է Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքը:  Չնայած այստեղ հիմա էլ ձյուն է տեղում, սակայն բուքն արդեն դադարել է,  և «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները Մարտունու կողմից սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարը՝ Արմեն Ղուկասյանը, տեղեկացրեց, որ իրենք անընդհատ հեռախոսային կապի մեջ են Եղեգնաձորի իրենց գործընկերների հետ, ովքեր ճանապարհահատվածը մաքրում են մյուս կողմից:

Ըստ Արմեն Ղուկասյանի՝ վաղը, կեսօրից արդեն, Վարդենյանց լեռնանցքը բաց կլինի:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91