Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Յուքոմ․ հայտնի են «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողների անունները
18/04/2016 12:24
Կիսվել

Յուքոմ․ հայտնի են «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողների անունները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (ԻՏՁՄ)  և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ»  մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Երկրորդ և երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» և «Դիջիթալ քլաուդ» թիմերը: Հաղթողները «Յուքոմ» ընկերության կողմից արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևի: Խրախուսական մրցանակի՝ 100 000 դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:

Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը,  զարգացնել  ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:

«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», – նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ական փնտրող ռոբոտներ»  մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, – «Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ և կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ և դինամիկ զարգացող բնագավառ է և ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մեկնարկը տրվել էր 2015 թ. նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցներից պահանջվում էր պատրաստել այնպիսի ռոբոտներ, որոնք խոչընդոտները շրջանցելով, կգտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես կնշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ  կուղարկեն համակարգչին:

Մրցույթին ներկայացված են եղել նաև Գորիսի, Վանաձորի, Սիսիանի, Թալինի, Վեդիի և Երևանի այլ թիմեր: Մինչ եզրափակիչ փուլը մրցույթի մասնակիցները խորհրդակցել են ոլորտի մասնագետների հետ և բարելավել իրենց նախագծերը: Ռոբոտների պատրաստման դետալները տրանադրվել են կազմակերպիչների կողմից:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»),  Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արամ Քերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ») և Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»):

Հավելենք, որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և «Յուքոմը» իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին:

Հիշեցնենք, որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008 թ. սկսած: Հայաստանում ռոբոտաշինության ոլորտը զարգացնելու նպատակող բացի վերը նշված «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթներից ԻՏՁՄ-ն ՀՀ Կառավարության աջակցությամբ և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ ՀՀ դպրոցներում ներդնում է ռոբոտաշինության և ինժեներական խնբակ-լաբորատորիաներ: Լաբորատորիաները ներառում են բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության ուսումնական հավաքածուներ և այլ սարքեր: «ԱրմՌոբոտիքս» և «ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանում և Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով: ԻՏՁՄ-ն պլանավորում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել հանրապետության բոլոր դպրոցներում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84