Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ԿԲ այցելուների կենտրոնը և «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը միանում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
16/05/2016 13:19
Կիսվել

ԿԲ այցելուների կենտրոնը և «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը միանում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:

Մայիսի 18-ին ժամը 09.00-ից մինչև 18.00-ն  և մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև 24.00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:

Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ կենտրոնում ներկայացվելու է հուշադրամների «Հայոց պետականություն» շարքը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» հուշադրամը:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ Վ. Սարգսյան 6, հեռախոս՝ 010 59 27 83:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան քաղաքի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը այս տարի ևս միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:

Մայիսի 18-ին 09.00 մինչև 18.00 և մայիսի 21-ին 09.00 մինչև 24.00 կենտրոնի դռները բաց կլինեն այցելուների առջև:

ՀՀ ԿԲ ԳՀԶ կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ հայկական դրամի և Հայաստանում դրամաշրջանառության պատմությանը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներին:

Կենտրոնի հասցեն` Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 63, հեռախոս. (0268) 2 25 71, (0268) 2 25 81

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22