Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ազգային Ժողով․ կրճատվել է սպասարկող 24 մեքենա
24/05/2016 13:27
Կիսվել

Ազգային Ժողով․ կրճատվել է սպասարկող 24 մեքենա

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ու աշխատակիցների սպասարկող ավտոմեքենաների քանակը  կրճատվել է 24-ով, ներկայում բալանսում առկա է 78 ավտոմեքենա, որից շահագործվում է 69-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն ներկայացնելիս տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ մինչև տարվա վերջ ևս կլինեն կրճատումներ: Թովմասյանը ներկայացրեց, թե Ազգային ժողովի աշխատակազմի որ պաշտոնատար անձանց են կցված և ում են սպասարկում նշյալ մեքենաները: «Դրանք կցված են ու սպասարկում են հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, Ազգային ժողովի նախագահին այդ թվում` անվտանգության աշխատակիցներին, նախագահի տե ղակալներին: ԱԺ աշխատակազմում մեքենաներից օգտվում են ղեկավարը, տեղակալները, վարչության պետերը: Կան հյուրերին սպասարկող, հերթապահ մեքենաներ»,-նշեց Հրայր Թովմասյանը:

Նա հայտնեց նաև, որ տարվա ընթացքում աշխատակիցների կրճատումներ են գրանցվել: «Տարվա ընթացքում աշխատակազմում ունենք կրճատումներ, դրանց ընդհանուր թիվը 27 է, որոնցից 7-ը հաստիքային են, 20-ը` արտահաստիքային»,-ասաց Թովմասյանը:

Ազգային ժողովին 2015-ին հատկացվել է 4 միլիարդ 786 միլիոն 408 դրամ, 99.9 տոկոսով հատկացված միջոցները ծախսվել են: Դրանց 92 տոկոսը ծախսվել է աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագրով: Այս ծախսերից 2 միլիարդ 992 միլիոն դրամը հատկացվել է աշխատավարձին, 111 միլիոն դրամը` կապին, 50 միլիոն դրամը` գործողումներին, 195 միլիոն դրամը` ներկայացուցչական ծախսերին:

Բացի այս ծախսերից, Ազգային ժողովը նախորդ տարի պետբյուջեի պահուստային ֆոնդից ստացել է 50 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հյուրերի ընդունելության, միջոցառումների կազմակերպման վրա:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02