Այլ Լուրեր

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Տարոն Մարգարյան. Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն
27/06/2016 16:10
Կիսվել

Տարոն Մարգարյան. Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից:  Նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Ճանապարհային Ոստիկանության հետ համատեղ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 21 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 58 դեպք: Տվյալ անօրինականության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և այն իսպառ վերացնելու նկատառումով՝ հանձնարարվել է արձանագրված դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցել նաև Երևան քաղաքի ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած անգամ չմնա, որ ապօրինություն կատարողը կարող է անպատիժ մնալ: Ըստ այդմ, բոլոր տվյալները փոխանցեք նաև Երևան քաղաքի դատախազությանն ու ոստիկանությանը: Արատավոր այս երևույթը պետք է իսպառ վերանա մայրաքաղաքի փողոցներից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև որոշ տնտեսվարողների կողմից փողոցների ավտոկայանման համար նախատեսված հատվածներում տարատեսակ իրերով խոչընդոտներ ստեղծելու երևույթին:

«Այս հարցում ևս պետք է լինել հետևողական և թույլ չտալ որևէ մեկին անհարկի խոչընդոտել թույլատրված հատվածներում ավտոմեքենաների կայանմանը: Անընդունելի է, երբ ոմանք, տարբեր մետաղական իրեր տեղադրելով, խոչընդոտներ են ստեղծում մեզ համար: Խստորեն վերահսկեք ու բացառեք նման երևույթները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67