Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. տեղի ունեցավ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը
02/07/2016 18:09
Կիսվել

Ucom. տեղի ունեցավ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվող Անօդաչու թռչող սարքերի մրցույթին հավասար մրցակցության մեջ են դպրոցականները, ուսանողներն ու երիտասարդ մասնագետները: «Արմենպրես»-ը զրուցել է նշյալ երեք խմբերը ներկայացնող թիմերի հետ իրենց կողմից պատրաստված սարքի բնութագրիչների, ներդրված նորարարական լուծումների և առօրյայում դրանց կիրառությա ն վերաբերյալ:

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Ռոբոէջմիածին» թիմ

Թիմի անդամներ Վահագնը, Գևորգն ու Բարսեղն Էջմիածին քաղաքից են: Գևորգն ու Վահագնը սովորում եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցում, Բարսեղը` թիվ երկու ավագ դպրոցում: «Դրոնը աշխատում է երկու հեռակառավարման վահանակով` մեկը բեռը գցելու համար է, մյուսը` վարելու: Մեջը կա սարք, որը զգում է գետնի հարթությունը և օգնում է պահել հավասարակշռությունը: Մեր դրոնը փոքր չափերի է, դրա համար էլ մեր բեռը պենոպլաստից (փրփլապլաստ) է: Նորարարությամբ հանդես չենք եկել, բայց քանի որ լուրջ մասնագիտական մրցույթ է, մենք էլ փորձեցինք ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ&raq uo;,-ասաց Գևորգը: Նա որոշել է մասնագիտանալ այս ուղղությամբ: Իսկ ընկերների հետ առաջիկայում պատրաստվում են մասնակցել ական փնտրող ռոբոտների մրցույթին:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dron» թիմ

«Ներկայացնում ենք դրոն, որի նպատակն է նշանակետին հասցնել նռնակ, որը պետք է թողնի նշանակետում ու վերադառնա սկզբնակետ: Մեր սարքի առանձնահատկություններից է այն, որ չնայած մրցույթի պահանջներում չի եղել, ունի պատկերը ճանաչող հնարավորություն: Հասնելով կոորդինատներին, ճանաչում է նկարը և դրա վրա գցում նռնակը, դա ավելի ճշգրտություն է տալիս»,-պատմեց թիմի անդամ Արամ Բայադյանը: Նրանց թիմը բաղկացած է յոթ հոգուց, մրցույթին պատրաստվել են մեկ ամիս: Արամ Բայադյանի խոսքով`իրենց ստեղծած ԱԹՍ-ն ռազմական ոլորտում չի կարող կիրառվել` մի շարք ստանդարտների չբավարարելու պատճառով, բայց կարող է առաքման ոլորտում օգտագործվել:

Արծիվ թիմ

Չնայած «Արծիվ» թիմի ստեղծած սարքը վերջին պահին առաջացած տեխնիկական խոտանի պատճառով չէր կարող վեր բարձրանալ, բայց այն ժյուրիի դատին ներկայացվեց նորարարական ծրագրային ապահովման բնութագրիչի շնորհիվ:

Երեք հոգանոց թիմի անդամ Նարեկ Գալստյանը նշեց, որ աշխատել են երկու ամիս ու լինելով ծրագրավորողներ, շեշտն ավելի շատ դրել են ծրագրավորման վրա, այդ պատճառով էլ մեխանիկական հատվածում որոշակի սխալ են թույլ տվել: «Վստահ կարող եմ ասել, որ հաջող ծրագիր ենք ստացել ու ամենակարևորն այն է, որ զրոյից ինքներս ենք այն գրել: Դրա շնորհիվ սարքը, օգտագործելով GPS-ի տվյալները, կարող է գտնել այն կետը, որտեղ պետք է նետի նռնակը, ինչն այս մրցույթի պահանջն է: Գտնելուց հետո էլ օգտագործում ենք դրոնի վրա տեղադրված կամերան, որպեսզի, համակարգչային արհեստական տ եսողության գրադարանները օգտագործելով, հասկացանք, թե կոնկրետ որ մասում է թիրախը, քանի որ GPS-ի տվյալները մինչև 10 մետր սխալանք կարող են ունենալ, կամերան աջակցում է տեղը հստակ նշել»,-ներկայացրեց Նարեկ Գալստյանը:

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մրցույթի մասնակիցներին տրամադրվել են պայմանական թիրախի կոորդինատներ: Նրանք պետք է սարքն ուղարկեն դեպի նպատակակետ, նետեն որևէ ծանր իր ու վերադառնան: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն <i> կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցի պայմանական իր:Մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յուքոմ» ընկերության կողմից ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:

Մրցույթի եզրափակչում մրցող 10 թիմերն են`

1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dron» թիմը

2. «Eagle Eye» թիմը

3. «iUAV» թիմը

4. «Սավառնակ» թիմը

5. Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»

6. «Արծիվ» թիմը

7. Fimetech ընկերության թիմը

8. Technology & Science Dynamics TSD-ի թիմը

9. Tumo Center for Creative Technologies-ի «Բզբզողներ » թիմը

10. Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Ռոբոէջմիածին» թիմը

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98