
Ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսի 2016թ. 1-ին կիսամյակի կատարած աշխատանքը
Զեկույցներով հանդես են եկել բանակային կորպուսի սպայական կազմը՝ մանրամասն վերլուծելով վեց ամսվա ընթացքում ունեցած հաջողություններն ու բացթողումները:
Կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ զո-րամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ:
Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նախանշել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու առաջադրել դրանց լուծման հիմնական ուղղությունները: