Վաչե Գաբրիելյան. ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր է
Հայաստանի փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հույս ունի, որ երկրում ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եթե պետական պաշտոնյայի կողմից հայտարարագրված գույքի ավելացումը չունի տրամաբանական բացատրություն, ապա պաշտոնյան պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների:
«Պատժամիջոցները հստակ նշված են։ Սա գործուն մեխանիզմ է և այլ երկրներում աշխատել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխվարչապետը։
Հարցին, թե ինչո՞ւ օրենքը չունի հետադարձ ուժ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ դա իրավական հարց է: «Մենք խնդիրը նախաձեռնել ենք ու ներկայացրել: Եթե դուք հույս չունեք, որ այն կգործի, մենք հույս ունենք»,- ասաց նա։