Այլ Լուրեր

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 83.11+0.20 WTI - 79.02+0.52
COMEX:  GOLD - 2393.20+1.15 SILVER - 29.79+3.29
COMEX:  PLATINUM - 1082.60+1.28
LME:  ALUMINIUM - 2598.50+1.86 COPPER - 10219.00+1.04
LME:  NICKEL - 19489.00+2.17 TIN - 33410.00+0.13
LME:  LEAD - 2270.00+0.49 ZINC - 2976.00-0.92
FOREX:  USD/JPY - 154-1.51 EUR/GBP - 1.0883+0.55
FOREX:  EUR/USD - 1.0883+0.55 GBP/USD - 1.2687+0.75
STOCKS RUS:  RTSI - 1200.49+0.49
STOCKS US: DOW JONES - 39908.00+0.88 NASDAQ - 16742.39+1.40
STOCKS US: S&P 500 - 5308.15+1.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38920.26+1.39 TOPIX - 2737.54+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19376.53+1.59 SSEC - 3122.40+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 8445.80+0.21 CAC40 - 8239.99+0.17
STOCKS EUR:  DAX - 18869.36+0.82
16/05/2024  CBA:  USD - 388.09+0.57 GBP - 491.67+3.28
16/05/2024  CBA:  EURO - 421.93+2.44
16/05/2024  CBA:  GOLD - 29415.43+76.22 SILVER - 359.54+5.33
Beeline. տեղի ունեցավ ACE-ի երիտասարդական միջոցառումների շարքը
15/12/2016 11:59
Կիսվել

Beeline. տեղի ունեցավ ACE-ի երիտասարդական միջոցառումների շարքը

Beeline-ն աջակցեց Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի (ACE) միջոցառումների անցկացման շարքին:

Միջոցառումներն իրականացվում են  աշխատանքային քննարկումների և հարցազրույցների տեսքով, որի նպատակն է ներկայացնել «Work & Travel» և «Internship» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել աշխատանքային փորձ և մասնագիտական վերապատրաստում միջազգային կազմակերպություններում։ Միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև հարցազրույցներ գործատուների և մասնակիցների միջև։

«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և հատկապես կարևորում ենք այնպիսի ծրագրերի աջակցումը և իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են երիտասարդների ապագայի կերտմանը», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ACE կազմակերպությունն իր խորին շնորհակալութունն է հայտնում Beeline-ի լայնաշերտ ինտերնետ  կապի ապահովման և միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև անձամբ գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինին մեր խնդրանքին արագ արձագանքելու և դրական լուծում տալու համար», – նշեց ACE կազմակերպության նախագահ Արմեն Հայրումյանը:

Նշենք, որ  Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ACE) ստեղծվել է 1996թ-ին և իրականացնում է կրթական, մշակութային, մասնագիտական վերապատրաստման և աշխատանքային փոխանակման ծրագրեր։ Այն հանդիսանում է ամերիկյան CIEE կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

16/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.09
+0.57
Եվրո (EUR)
421.93
+2.44
Ռուբլի (RUR)
4.27
+0.02
Լարի (GEL)
139.73
-1.96
29415.43
+76.22
Արծաթ
359.54
+5.33