Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի
20/04/2017 15:43
Կիսվել

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի

Վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը: Հիմնավորման համաձայն՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում օտարերկրացիներին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օտարերկրացիները ներկայացնում են ՀՀ մուտք գործելու նպատակով (այդ թվում` պետական սահմանի անցման կետերում) վիզա ստանալու համար: Այն դեպքում, երբ օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզա ստանում են պետական սահմանի անցման կետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հիշյալ որոշմամբ սահմանվում է դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջ: Դիմում-հարցաթերթիկը լրացնելը պահանջում է տևական ժամանակ, ինչի արդյունքում ՀՀ պետական սահմանի անցման կետում առաջանում են կուտակումներ, հերթեր` առաջ բերելով անձանց դժգոհությունը: Մինչդեռ պրակտիկան ցույց է տվել, որ հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող, ինչպես նաև տրամադրված մուտքի վիզայի ժամկետը ՀՀ տարածքում երկարաձգելու դեպքում դիմում- հարցաթերթիկի փոխարեն նախատեսել միայն դիմում լրացնելու պահանջ: Դիմումն իր մեջ պարունակելու է բացառապես անձի անուն ազգանունը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ օրերի քանակը և անձի ստորագրությունը: Դիմումի առկայությունը անհրաժեշտ է պատշաճ վարչարարություն իրականացնելու, մուտքի համար տրամադրվող օրերի քանակի վերաբերյալ անձի հստակ կամարտահայտությունը ամրագրելու համար: Նման դիմումը լրացնելը անձի համար որևէ բարդություն չի ներկայացնելու: Այս դեպքում նաև լուսանկար ներկայացնելու պահանջն է վերացվում՝ քանի որ անձը հաստատող փաստաթղթում արդեն իսկ առկա է օտարերկրացու լուսանակարը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02