
Երևանի քաղաքապետարան. ամենօրյա աշխատանքներ՝ արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 455 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերականգնվել է ավտովթարի հետևանքով վնասված 1 հենասյուն: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց, փողոցի հատված և 1 բակային տարածք: Ընթացքի մեջ են 3 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: