Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել
13/07/2017 14:50
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել

Հուլիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից հիմնադրված PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին։Վարդան Արամյանը կարևորել է հանրային կապերի դերը ժողովրդավարական երկրի կառուցման, գերատեսչությունների արդյունավետ գործունեության և քաղաքական գործչի դրական կերպարի ձևավորման գործում: Միևնույն ժամանակ, նախարարը դպրոցի ուսանողներին ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկայում գրագետ PR-ի ազդեցություններն ու ընդգծել, որ հանրային սպասումների ձեւավորման՝ հետեւապես և տնտեսական դրական ազդակների ձեւավորման գործում մեծապես կարեւոր է հաղորդակցության պատասխանատուների պրոֆեսիոնալ մոտեցումը:

«Պետական կառավարման համակարգում հասարակության հետ շփումը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում, և գրագետ ու թափանցիկ աշխատաոճը հանդիսանում է յուրաքանչյուր նոր ձեռքբերման հիմքը: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության: Մեր երկրի համար կարևոր է այս ոլորտի մասնագետների ստեղծագործականությունը, ինքնատիպ և առաջադեմ մտածողությունը, ակտիվ դերակատարությունը քաղաքական-հասարակական գործընթացներում և հանրային կյանքում»,- ասել է նախարար Արամյանը՝ հանդիպումը շարունակելով ինտերակտիվ քննարկում-դասախոսության ձևաչափով, որն ավարտվել է դպրոցի սաների՝ նախարարին ուղղված հարցերով, որոնք վերաբերում էին ինչպես իրականացվող բարեփոխումներին և ֆինանսների նախարարության տեղեկատվական գործունեությանը, այնպես էլ անհատի ինքնադրսևորման և անձնական մոտեցումներին:
Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն և ամենակարճ ուղին լավ կրթության ապահովումն է:

«Մեր գործունեության տասնամյա պատմությունը մեզ ստիպել է ստեղծել PR դպրոց, որի նպատակն է զարգացնել Հայաստանում հաղորդակցության մշակույթը, հնարավորություն ընձեռել սկսնակ և գործող մասնագետներին վերապատրաստվել, ստանալ լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն տարբեր բնագավառների հանրայնացմանն ու հասարակության հետ շփման մեխանիզմների մշակմանը և կիրարկմանը»,-նշել է ասոցիացիայի նախագահը:

Հանդիպումն ամփոփվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ: PR դպրոցի այս հոսքի շրջանավարտներին հանձնելով երկլեզու դիպլոմներ, նախարար Վարդան Արամյանը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտները լավագույնս կկիրառեն հանրային կապերի մասին ձեռքբերված գիտելիքները և կհամալրեն պետական համակարգը՝ որպես ոլորտի երիտասարդ և ստեղծագործ մասնագետներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52