Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կմշակվի մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծ
03/08/2017 16:27
Կիսվել

Կմշակվի մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծ

Երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀ մարզպետների տարեկան գործունեության գնահատման հարցին: «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից են։ Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին, ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու ու արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում։

2017 թ. տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին. արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշն առանց Երևանի ավելացել է 17.3 տոկոսով: Հուսադրող են նաև 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշները. անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցվել է շուրջ 950 մլն ՀՀ դրամով», – նշել է վարչապետը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարածքային ու տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացված ծավալուն ուսումնասիրությունների, մարզային ու համայնքային բազմաթիվ այցելությունների ու քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ: Այս առնչությամբ Կարեն Կարապետյանն ասել է. «Մասնավորապես, արմատական վերանայման կարիք ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման ու կատարման գործառույթները։ Այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառվարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն բնակավայրերում բարվոք կենսամիջավայր։ Էական անհամաչափություններ, շատ անգամ կարգերով գնահատվող անհամաչափություններ են արձանագրվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում։ Մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները մարզերում տատանվում են 5.6 – 11.3 հազ դրամի շրջանակում:

Ծախսերի մասով՝ նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերն ու սննդի ծախսերն էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում։ Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում. այսօրվա կառուցվածքի արդյունքում մեր դպրոցներում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազ. ՀՀ դրամից մինչև 5.5 մլն ՀՀ դրամ: Այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու առումով։

Գրեթե բոլոր մարզերում աղբահանությանը և սանմաքրման աշխատանքներին ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցում են հավաքագրված գումարները։ Կան մարզեր, որտեղ հավաքագրված գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է շուրջ 25 տոկոս, ընդ որում՝ շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների մեջ։ Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 ՀՀ դրամից մինչև 1586 ՀՀ դրամ, այսինքն՝ 5.5 անգամ տարբերություն։ Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է 5-30 տոկոսի շրջանակում։

Շատ տարբեր են մոտեցումները նաև մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարների հավաքագրման մասով՝ ծախսերի ամբողջական սուբսիդավորումից մինչև 100 տոկոս ծախսերի հավաքագրում։ Սոցիալական օժանդակության պատկերը մարզերում ևս խիստ տարբեր է։ Տատանվում է 1 – 7.8 տոկոսի շրջանակում։ Մենք ունենք համայնքներ, որտեղ 15 տոկոս է, 20 տոկոս է և ավելին: Խոսքը գնում է միջինացվածի մասին:

Նշված խնդիրների լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները և իրենց կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշ դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, կրթական հաստատություններում՝ օրինակ աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը, ֆերմերային տնտեսությունների զարգացումը և գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, սեփական եկամուտների, ծառայությունների ու դրանց դիմաց հավաքագրումների ցուցանիշների դինամիկան»։ Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն կան մարզերի անձնագրերը, որոնցում 69 հայտանիշով գնահատվում է մարզը, և այդ անձնագրերը ներկայացվում և քննարկվում են ՀՀ մարզեր աշխատանքային այցերի ժամանակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկվել է համատեղ տարբերակ, որն առաջիկայում կներկայացվի հաստատման. նախատեսվում է 11 խոշոր հայտանիշով տարեվերջին գնահատել մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75