Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
31/10/2017 18:56
Կիսվել

Միջգերատեսչական մրցումներում ՊԵԿ կինոլոգները վերահաստատել են իրենց բարձր կարգը

ՊԵԿ կինոլոգիական կենտրոնում անցկացվել է սեմինար՝ ուժային կառույցների կինոլոգների մասնակցությամբ

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական բաժինը բարձր արդյունքներ է ցուցաբերել Հայաստանի ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների միջև անցկացված մրցումներում՝ արժանանալով մի շարք մեդալների: Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգիական ծառայությունների մրցութային ծրագրում, որը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, ընդգրկված էին շների կողմից տարբեր հրահանգների կատարումը, ավտոմեքենայում և այլ վայրերում թաքցված թմրանյութերի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումը, սահմանախախտի վնասազերծումը և այլ առաջադրանքներ: Պետական ծառայության ոլորտում կարևոր դերակատարում ունեցող չորքոտանիները ցուցաբերել են բարձր կարգապահություն՝ պատվով և մեծ հմտությամբ կատարելով բոլոր առաջադրանքները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանի խոսքով՝  թիմային պայքարում ՊԵԿ թիմը գրավել է երկրորդ տեղը, իսկ անհատական ցուցադրության ժամանակ երկու շնավարժներ զբաղեցրել են առաջին հորիզոնականը:  Դիտարժան միջոցառման մրցավարն էր թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հոտերի ուսումնական նմանակիչների արտադրությամբ զբաղվող ռուսական «Ռեկվիզիտ» ընկերության տնօրեն Անդրեյ Ֆեդորկովը: Ռուսաստանից ժամանած հյուրը ՀՀ ԿԱ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ՀՀ ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների համար կազմակերպված սեմինարում ներկայացրել է տարբեր նյութերի նմանակիչները և դրանց կիրառման նրբությունները. «Այցի նպատակն է նպաստել Ձեր երկրի կինոլոգիական ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ հատկապես թմրանյութերի հայտնաբերման ուղղությամբ»:  Անդրեյ Ֆեդորկովը հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հոտերի «գրադարան», որպեսզի մեր երկրի կինոլոգիական ծառայություններն առավել արդյունավետ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:

Անդրադառնալով սեմինարին՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանը նշել է, որ ռուսաստանցի փորձագետը ներկայացրել է թմրանյութերի և այլ նյութերի հոտերի նմանակիչները, դրանց օգտագործման կարգը մարզումների ժամանակ, ինչը թույլ կտա մասնագիտացված շներին առավել արագ և արդյունավետ անցնել պրակտիկ աշխատանքին: Բաժնի պետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության «Ռեկվիզիտ» լաբորատորիայից ձեռք են բերել թմրանյութերի 8 նմանակիչներ, որոնցով հայ կինոլոգները գործնական աշխատանք են կատարում չորքոտանիների հետ: «Կատարված աշխատանքի շնորհիվ սահմանակետերում մեր կինոլոգներն իրենց շների օգնությամբ հայտնաբերել են տարատեսակ թմրանյութեր և զենք-զինամթերք»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ կինոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2010 թվականին: Այդ պատասխանատու աշխատանքի կատարման համար չորքոտանի «խուզարկուներ» են բերվել Լեհաստանում հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներից: Նրանց հիմնական խնդիրը թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումն է: Ստեղծման օրվանից ի վեր   կինոլոգներն իրենց շների հետ բազմաթիվ աշխատանքներ են կատարել ՀՀ սահմանային անցակետերում և օդանավակայանում: Կինոլոգիական ծառայության մասնագետները  մեծ հաջողությունների են հասել նաև միջազգային հարթակներում անցկացված մրցումներում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25