Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«Ծխային շոու»՝ Ազգային Ժողովի դահլիճում
11/04/2018 13:14
Կիսվել

«Ծխային շոու»՝ Ազգային Ժողովի դահլիճում

«Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում ելույթի համար գրանցվեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Իր ելույթի ընթացքում Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

«Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ մինչև դահլիճում տարածված ծուխը կանցնի: «Պարոն Գորգիսյան, դուք և ձեր խմբակցությունը: Ի՞նչ ընդմիջում: Ընդմիջումը քվեարկություններից առաջ և հետո կարող եք վերցնել: Շարունակում ենք աշխատանքը: Պարզապես թող հանրությունը որոշի, թե խորհրդարանում ով ինչով է զբաղված»,- արձագանքեց Շարմազանովը:

Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի գործընկերներ, մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, նրանց անվտանգությունը, և մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը նախևառաջ հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորների մոտ, ովքեր հիմա այստեղ աշխատում են: Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ  նաև որպես քաղաքացի և բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը և կյանքը: Դուք պատկերացնում եք՝ եթե այստեղ հրդեհ լինի, 700 աշխատակից վտանգի մեջ կլինի: Ես այս արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս համապատասխան միջոցներ ձեռնարկել նման իրավիճակներում: «Սա մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»,- եզրափակեց Շարմազանովը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02