Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ԱԺ-ում պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
07/06/2018 17:55
Կիսվել

ԱԺ-ում պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումները շարունակվում են թեժ մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո վերադառնալուց հետո Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց արտահերթ նիստը մինչև օրակարգային հարցի սպառումը անցկացնելու հարցը: Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին կոչ անել կառավարության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոցիաների ազդեցությանը և չարտաբերել բառեր, արտահայտություններ, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել կամ վերանայել տեսակետը: Հարգելի պարոն Մելքումյան, սիրելի գործընկեր, խնդրում եմ այսուհետ Դուք անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունն իմ նախաբանում նշած հանգամանքով պայմանավորված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆարմանյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև Միքայել Մելքումյանը: «Հարգելի գործընկեր, պարոն Ֆարմանյան, զսպեք Ձեր հակադարձելու մոլուցքը և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Կարողացեք իրականությունը հավուր պատշաճի ընդունել: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:  «Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողն ամեն ինչ տեսնում է, գիտի, պարզապես մի քաղաքակիրթ հորդոր իմ որոշ գործընկերներին. երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարևանների հետ կռիվ անել՝ քար նետելով: Դա լավ բանի չի բերում, հատկապես՝ երկրին»,- ասաց նա:

Աշոտյանի ելույթի ընթացքում նրան տեղից ընդհատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով վիրավորական արտահայտություններ հնչեցրեց: «Դու էշ-էշ մի խոսա»,- Աշոտյանի ելույթն այս խոսքերով ընդհատեց Մանուկյանը, ինչին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ձա՜յնդ, ձա՜յնդ»:

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ գործընկերներին կոչ անելով հանդարտվել և վիրավորական արտահայտություններ թույլ չտալ: «Ես խնդրում եմ, կրքերը մի բորբոքեք»,- ասաց Հովհաննիսյանն, ինչից հետո ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազայանին:

Հովիկ Աղազարյանը, սակայն, չկարողացավ սկսել ելույթը, քանի որ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ կուտակվել էին նիստերի դահլիճի մի հատվածում և խանգարում էին նիստը. Արմեն Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը վիճաբանում էին, ինչին միջամտեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Կրքերը հանդարտեցնելու համար «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն Արմեն Աշոտյանին դահլիճից դուրս տարավ, ինչից հետո միայն Հովիկ Աղազարյանը կարողացավ շարունակել ելույթը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73