Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Սրտի ստենտավորման արժեքը կնվազի շուրջ 100 հազար դրամով
25/06/2018 09:56
Կիսվել

Սրտի ստենտավորման արժեքը կնվազի շուրջ 100 հազար դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ  ստենտավորման  ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40  ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև  վիրահատական գործիքներ և դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ),  45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ  վճարումներ    և այլն ):

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում  ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝  իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում  մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում:

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91