Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին
10/08/2018 12:07
Կիսվել

Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին

ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 28-ի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Փոխարենը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է նարկայացրել Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն ոչ թե իր պաշտպանյալին կալանքից գրավով ազատելու, այլ` կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս, հանգել է այն հետևության, որ սույն գործով կալանավորումը թույլատրելի է, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ դատավորի որոշումը վիճահարույց է:

Ըստ Պողոսյանի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի դեպքում փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ մյուս դեպքում նշել, որ մեղադրյալի կալանավորման համար նախատեսված հիմքերից մեկն առկա է:

«Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք վերաքննիչ դատարան` վիճարկելու Խաչատուրովի նկատմամաբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը»,-նշեց նա:

Միհրան Պողոսյանի խոսքով` դատարանը հաստատված չի համարել Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին: Փաստաբանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` Վահրամ Գևորգյանի գործով (ԵԿԴ/0678/06/10) նախադեպային որոշումը, նկատեց, որ, եթե մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, դատարանն իրավունք չունի կալանքը թույլատրելի ճանաչել:

Այս գործով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել` նշելով, որ կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

Դիտարկմանը, թե մտավախություն կա՞, որ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կարող է փոխարինվել կալանքով, Պողոսյանը նշեց, որ դա հնարավոր է միայն նոր երևան եկած հանգամանքների առկայության դեպքում:

«Կամ պետք է Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվի, կամ նոր փաստական տվյալներ ձեռքբերվեն, որպեսզի կալանավորման միջնորդություն ներկայացվի դատարան»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը:

Նշենք, որ ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75