
Ժամանակ. ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը
«ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը: Խոսքը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմիջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:
Դեռևս այդ տարիներին էր մամուլը գրում, որ Ֆինլանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել:
ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մենաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունների արդյունքում»,-գրում է Ժամանակ թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: