Այլ Լուրեր

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԿԸՀ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63%
09/12/2018 21:18
Կիսվել

ԿԸՀ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63%

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105  հազար 234  է կամ 49,27  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  104 հազար 627 քաղաքացի կամ 46,46  տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6  տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 260 հազար  840  քաղաքացի կամ  48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39