Արոնյանը սևերով հաղթեց Մագնուս Կարլսենին
Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում կայացավ արագ շախմատի ևս երեք տուր: Արոնյանը 6-րդ և 7-րդ տուրերում ոչ-ոքի խաղաց Չինաստանից Դին Լիժենի և ԱՄՆ-ից Պերես Դոմինգեսի հետ, այնուհետև սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Այժմ Արոնյանը 12 հնարավորից ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Սենթ Լուիսի մրցաշարում մասնակիցները կմրցեն արդեն կայծակնային շախմատում: